Քաղաքականություն 

Տուսկն ու Յունկերը կոչ են անում Մեծ Բրիտանիային դուրս չգալ Եվրամիությունից

analitik.am

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը Մեծ Բրիտանիային առաջարկել են դուրս չգալ Եվրամիության կազմից: Իսկ եթե Միացյալ Թագավորության կառավարությունը չփոխի իր դիրքորոշումը, արդեն հաջորդ տարի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալն իրականություն կդառանա՝ իր բոլոր բացասական հետևանքներով, ասել է Տուսկը՝ հավելելով, որ իրենց սրտերը միշտ բաց են, եթե հանկարծ բրիտանացիները փոխեն որոշումը:

Յունկերն իր հերթին աջակցել է Տուսկին՝ հույս հայտնելով, որ վերջինիս խոսքերը լսելի կլինեն Մեծ Բրիտանիայում: Եվրահանձնաժողովի նախագահի խոսքերով, լավ կլիներ, եթե բրիտանական իշխանություններն իմանային, որ ԵՄ-ի դռները շարունակում են բաց մնալ:

Նույն շարքից