Հասարակություն 

Թիվ 44 երթուղու միկրոավտոբուսում կատարված գրպանահատությունը բացահայտվեց

analitik.am

Հունվարի 15-ին, ժամը 19.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Տ.Մեծի պողոտայի թիվ 59 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արմեն Ա.-ին, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ դրամապանակ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմեն Ա.-ն նույն օրը, ժամը 19.00-ից մինչև ժամը 19.15-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 44 երթուղու միկրոավտոբուսի սրահում 1980 թ. ծնված Շուշան Հ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել են բանկային 2 քարտեր, սոցիալական 4 քարտեր և սուպերմարկետի քարտ, սակայն ոստիկանության ծառայողների կողմից բռնվելով` հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Կատարվում է քննություն:

Նույն շարքից