Քաղաքականություն 

ՀՀԿ-ն ներկայացնելու կարող թեկնածուի, ով կունենա և անելիք, և ասելիք. Շարմազանով

analitik.am

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մինչ այս պահը 18 թվականի կառավարության ձևավորման, վարչապետի նշանակման, հնարավոր թեկնածուների հարց չի քննարկել, իսկ երբ նման քննարկումներ լինեն, օրենքով սահմանված կարգով կներկայացվի: Այսօր՝ հունվարի 16-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով այն հարցին, թե որքանով է հնարավոր Ծառուկյան դաշինքի հետ կոալիցիա կազմելը:

Ինչ վերաբերում է կոնկրետ նախագահի թեկնածուի մասով քննարկումներին, ապա Շարմազանովն ասաց, որ դրանք սկսվելու են այս հինգշաբթի, սակայն դա չի նշանակում, որ հենց նույն օրն էլ ավարտվելու են: Իսկ հանրությանը քննարկումների արդյունքները կներկայացվեն այն ժամանակ, երբ մեկնարկելիք քննարկումներն ավարտվեն:

Շարմազանովն ամեն դեպքում նշեց, որ ՀՀԿ-ն ներկայացնելու կարող թեկնածուի, ով կունենա և անելիք, և ասելիք:

 

Նույն շարքից