Հասարակություն Քաղաքականություն 

ԵՄ-ում քննարկվում է ապատեղեկատվություն տարածելու համար պատասխանատվություն ստանձնելու հարցը

analitik.am

 

El Pais-ը գրում է, որ երկուշաբթի  ԵՄ թվային տնտեսության հանձնաժողովի նախագահ Մարիա Գաբրիելի գլխավորությամբ սկսվել է ինտերնետային մանիպուլյացիաների դեմ պայքարի համար ԵՄ կողմից ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունը։ Գաբրիելի խոսքով, արդեն գարնանը խմբի կողմից տրված եզրակացությունները և հասարակական հետազոտությունների արդյունքները պաշտոնական խորհրդատվական ուժ կստանան։

 

Ըստ թերթի, չնայած դիվանագիտական ծառայության շրջանակներում գործող եվրոպական ինստիտուտները կարողանում են կանխել ապատեղեկատվություն համարվող քարոզչության տարածումը (մասնավորապես՝ ռուսական, ապա Իսլամական Պետության կողմից տարածվող), խնդրի տարածվածությունը ստիպել է Եվրահանձնաժողովին լրացուցիչ քայլեր ձեռնարկել։

Աշխատանքային խումբը բաղկացած է 40 փորձագետներից, որոնց մեջ մտնում են լրագրողներ, գիտնականներ և տեղեկատվական ոլորտի մասնագետներ, որոնք բոլորն էլ ԱՄՆ-ից կամ Եվրոպայից են։ Ներգրավված են նաև ՀԿ-ների, ինչպես նաև ինտերնետային  Twitter, Facebook և Google ընկերությունների ներկայացուցիչներ։

Մասնագետները գնահատելու են, թե ինչ պատասխանատվություն է սահմանվելու չորս՝ պետական իշխանություն, ինտերնետ-հարթակ, ԶԼՄ և քաղաքացիական հասարակություն ոլորտներում տարածվող  ապատեղեկատվության համար։ Մարտին կներկայացվեն աշխատանքի արդյունքները։ Մինչև փետրվարի 23-ը ԵՄ երկրների քաղաքացիները կարող են առաջարկություններ ուղարկել Բրյուսել։

Նույն շարքից