Հասարակություն 

Պայթյուն և հրդեհ՝ Դոնի Ռոստովում. Կա զոհ

analitik.am

Դոնի Ռոստովում բնակելի շենքի 5-րդ հարկում գազի արտահոսքի արդյունքում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի արդյունքում մեկ զոհ կա: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան: Դեպքի վայր ժամանած փրկարարները տարհանել են բնակիչներին: Հրդեհի մարման գործում ներգրավված է եղել 47 մարդ, 14 միավոր տեխնիկա:

 

Նույն շարքից