Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ ներել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, ով հեռական կարգով դատապարտվել է հայրենիքում:
Ռուսթավի-2 հեռուստաընկերության եթերում Մարգվելաշվիլին հարց է բարձրացրել, թե ինչու պետք է ներել Սաակաշվիլիին:
Նրա խոսքերով, ներում շնորհելը դատական սխալի ուղղում չէ, այն խղճի դրսևորում է մեկ այլ մարդու նկատմամբ, իսկ ինքը նման վերաբերմունք չի կարող դրսևորել նախկին նախագահի նկատմամբ: