Սպորտ 

Ռոնալդինյոն պաշտոնապես ավարտել է ֆուտբոլիստի կարիերան

analitik.am

«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն պաշտոնապես ավարտել է ֆուտբոլիստի կարիերան: Այս մասին հայտնել է 37-ամյա բրազիլացու եղբայրը՝ Ռոբերտո դե Ասսիշը, ով նաև վերջինիս գործակալն է:

Իր կարիերայի ընթացքում «Կերետարո», «Ատլետիկո Մինեյրո», «Ֆլամենգո», «Միլան», «Բարսելոնա», «ՊՍԺ», «Գրեմիո» ակումբներում հանդես եկած Ռոնալդինյոն Իսպանիայի կրկնակի չեմպիոն է, Չեմպիոնների լիգայի հաղթող, Իտալիայի չեմպիոն:

Բրազիլիայի հավաքականի կազմում դա դարձել է աշխարհի չեմպիոն, հաղթել է Ամերիկայի գավաթը և Կոնֆեդերացիաների գավաթը:

Նույն շարքից