Քաղաքականություն 

Ըստ Գալուստ Սահակյանի, քաղաքականության մեջ անփոխարինելի մարդիկ չկան

analitik.am

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը, պատասխանելով հարցին, թե ում է տեսնում ՀՀ նախագահի պաշտոնում, հայտարարեց, որ ինչ-որ մարդու տեսնում է, բայց ժամանակը չէ, որ խոսի այդ մասին և կխոսի միայն այն ժամանակ, երբ կուսակցությունը քննարկի հարցը:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչու են որոշ հանրապետականներ շարունակում խոսել Սերժ Սարգսյանի անփոխարինելու լինելու մասին, եթե վերջինս դեռ ամիսներ առաջ հայտարարել էր, որ չի հավակնում ոչ նախագահի, ոչ վարչապետի պաշտոնին, ԱԺ նախկին խոսնակն ասաց, թե անփոխարինելի մարդիկ քաղաքականության մեջ չկան: Սահակյանը նշեց, որ ինքը մի բան է ասում, իսկ լրագրողները՝ մեկ այլ բան:

Նրա խոսքերով, ուղղակի ժամանակի մեջ մարդ կա, որ կարող է տվյալ գործն ավելի լավ կատարել:

Նույն շարքից