Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Հետզետե շիկանում է իրավիճակը աշխարհի «շփման» բոլոր գծերում

analitik.am

Իրավիճակը աշխարհի «շփման» բոլոր գծերում հետզհետե ավելի է թեժանում: Թեպետ ՌԴ ու Իրանի օգնությամբ Բաշար Ասադին հաջողվեց Սիրիայում բեկանել ահաբեկչական բանակի առաջընթացը և նույնիսկ անցնել ազատագրական գործողությունների, իրավիճակը դեռ հեռու է հանդարտ լինելուց:

Այն բանից հետո, երբ ԱՄՆ պաշտոնյաներն ակնարկեցին, որ պլանավորում են աջակցել այսպես կոչված սահմանային անվտանգության ուժերին, Թուրքիան շատ կտրուկ արձագանքեց՝ տաս տանկ ուղարկելով թուրք-սիրիական սահմանի այն հատված, որտեղ կուտակված են քրդերից բաղկացած այդ ուժերը: Թուրքիայի հիմնական նպատակն այս հակամարտության մեջ միշտ եղել է քրդամետ ուժերի զսպումը:

Այս հարցի շուրջ լուրջ տարաձայնություններ առաջացան ԱՄՆ-Իսրայել զույգի և Թուրքիայի միջև: Դեռ անցած տարվա դեկտեմբերի 10-ին մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված միջոցառմանն Էրդողանը ցիտեց Մուհամեդ մարգարեին՝ սպառնալով ցեղասպանությամբ նրանց, ովքեր Երուսաղեմը կփորձեն սեփականաշնորհել՝ ակնարկելով Իսրայելի բնակչությանը: Արդեն հունվարի 16-ին Էրդողանը հայտարարեց, որ ակնկալում է ՆԱՏՕ-ի պաշտոնական դիրքորոշումն իմանալ քրդամետ ուժերի պաշտպանության հարցում: Գրեթե նույն պահին Կոսովոյում գնդակահարվեց սերբական կուսակցութան ղեկավարը, ինչի պատճառով Սերբիան հայտարարեց, որ սառեցնում է Կոսովոյի հարցով բանակցությունները:

Մինչդեռ, աշխարհի մյուս ծայրում՝ Ճապոնիայում, բջջային բաժանորդները կեղծ ահազանգ ստացան Հյուսիսային Կորեայից գործարկված բալիստիկ հրթիռի մասին: Սա առավել ուշագրավ է, քանի որ մի քանի օր առաջ նմանատիպ միջադեպ տեղի ունեցավ ԱՄՆ Հավայի նահանգում: Այս տենդենցը ստիպել է որոշ մասնագետներին գալ այն եզրակացության, որ նշված երկրները թեսթավորում են իրենց պաշտպանողական համակարգում

 

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից