Քաղաքականություն 

Թուրքիան դատարկ և անիմաստ է անվանել ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը

analitik.am

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է անում Թուրքիային զերծ մնալ Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություններ սկսելուց և կենտրոնանալ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի վրա: Այս մասին հայտարարել պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերտը:

Նա միևնույն ժամանակ հերքել է տեղեկություններն այն մասին, որ Վաշինգտոնը պատրաստվում է  Սիրիայի անվտանգության ուժեր ստեղծել՝ նշելով, որ ԱՄՆ-ը չի ձգտում ինչ-որ սահմանային ուժեր ստեղծել: Խոսքը վերաբերում է տեղի սիրիական բնակիչությանն աջակցություն ցույց տալուն ԻՊ-ի դեմ պայքարում:

Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ գրել էին, թե ԱՄՆ-ը մտադիր է Սիրիայում սահմանային անվտանգության ուժեր ստեղծել, որում պետք է հաշվվեր 30 հազար մարդ:

Թուրքիանն արդեն արձագանքել է Նոյերտի հայտարարությանը՝ այն անվանելով դատարկ և անիմաստ:

 

Նույն շարքից