Հասարակություն 

Մեկնարկել է ԵԼՔ-ի բողոքի ակցիան /ուղիղ/

analitik.am

Մոսկվա կինոթատրոնի մոտ մեկնարկել է ԵԼՔ դաշինքի հրավիրած բողոքի ակցիան: Դաշինքի անդամները երթ են կազմակերպել՝ բողոքելով թանկացումների դեմ:

Քիչ առաջ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը հայտարարեց, որ երթի անդամների թվից կերևա, թե որքան են մարդիկ զգում թանկացումները՝ հավելելով, որ ապրիլ-մայիս ամիսներին թանկացումներն ավելի նկատելի են լինելու:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու մյուս ընդդիմադիրները չմիացան ԵԼՔ-ին, Սարգսյանն ասաց, որ քաղաքական ուժերը հանրության մաս են կազմում և չեն մասնակցում ակցիային հավանաբար դրա համար, որ չեն հավատում՝ նման կերպ կարելի է ինչ-որ բան փոխել:

ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փշինյանն իր հերթին հայտնեց, որ այսօրվա ակցիան նվիրված է թանկացումների դեմ պայքարին, և կարգախոսն է Ո՛չ թանկացումներին: Այսկերպ նա պատասխանեց հարցին, թե դրվելու է արդյո՞ք իշխանափոխության հարց:

Նույն շարքից