Հասարակություն 

Արգելափակվել են ավտոմեքենաներ

analitik.am

Հունվարի 19-ին, ժամը 12:46-ին տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ «Քարավանատուն» կոչվող հատվածի մոտակայքում, ավտոմեքենաներն արգելափակվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ավտոմեքենաներն արգելափակվել են Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 35-րդ կմ-ի մոտակայքում. փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 մարդատար ավտոմեքենա (10 ուղևոր):

Նույն շարքից