Հասարակություն Միջազգային Քաղաքականություն 

Աշխարհը սկսել է վատ վերաբերվել Թրամփին՝ օգտվում են ՌԴ-ն և Չինաստանը

analitik.am

The New York Times-ը գրում է, որ Թրամփի նախագահ դառնալուց հետո աշխարհը սկսել է բացասական վերաբերվել ԱՄՆ-ին՝ կորցնելով վստահությունը և այլևս չընկալելով ԱՄՆ-ին՝ որպես աշխարհի լիդեր պետություն։ ԱՄՆ-ի նկատմամբ հավատի կորուստը նոր հնարավորություններ է բացել Չինաստանի, Գերմանիայի և ՌԴ-ի համար։ Այս մասին են վկայում վերջերս ամբողջ աշխարհում անցկացված հարցումների արդյունքները։

Անցյալ տարի 134 երկրում անցկացված հարցման մասնակիցների 30%-ն են միայն ողջունել Թրամփի ադմինիստրացիայի  գործելաոճը, ինչը մոտ 20%-ով ավելի քիչ է, քան Բարակ Օբամայի նախագահության վերջին տարում։ Սա Gallup-ի կողմից վերջին 10 տարում ԱՄՆ ադմինիստրացիայի գործելաոճին վերաբերող հարցումների ամենացածր ցուցանիշն է։

Gallup-ը նաև նշել է, որ ԱՄՆ-ին ռեյտինգի մասով  փոխարինում է Գերմանիան, որին այսօր ընկալում են որպես աշխարհի ամենահզոր գերտերություն՝ վստահություն են հայտնել հարցվածների 41%-ը, ԱՄՆ-ի հետ երկրորդ տեղը կիսում է Չինաստանը,  ՌԴ-ին էլ վստահում են հարցվածների 27%-ը։

Այս հարցումը հերքում է Թրամփի այն հայտարարությունը, որ ԱՄՆ-ին սկսել են ավելի հարգել իր նախագահության օրոք։ Հոդվածագրի համոզմամբ Թրամփի օրոք վստահությունն այնքան է նվազել ԱՄՆ-ի նկատմամբ, որ թե դաշնակիցները, թե թշնամի երկրները կասկածի տակ են դրել ԱՄՆ-ի հետագա կայունությունը։

 

 

Նույն շարքից