Հասարակություն 

Սարավանի մոտ «Mercedes C»-ն դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին

analitik.am

Հունվարի 20-ին, ժամը 18:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 154-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վայքց ձորի մարզի Սարավան գյուղի մոտ «Mercedes C» մակնիշի 32 UO 843 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 4 մ) և բախվել ծառին:

Փրկարարները ուղղել և հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը:

Ավտոմեքենան ճանապարհի անվտանգ գոտի դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Նույն շարքից