Սպորտ 

Ռոնալդուի անհասկանալի վարքը՝ «Դեպորտիվոյի» դեմ խաղում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Դեպորտիվոյի» դեմ խաղում ստիպված եղավ մի քանի րոպե բացակայել խաղից: Իսկ պատճառը դեմքի շրջանում ստացած վնասվածքն էր:

Հանդիպման 84-րդ րոպեին, երբ պորտուգալացին մրցակցի դարպասն էր ուղարկում իր երկրորդ գոլը, «Դեպորտիվոյի» պաշտպանը ոտքով հարվածեց վերջինիս դեմքին:

Խաղադաշտը լքելիս Ռոնալդուն վերցրեց բժշկի բջջայինը և սկսեց ուշադիր զննել դեմքը: Տեսնելով արյունը՝ նա ակնհայտորեն տխրեց:

Հանդիպման ընթացքում պորտուգալացին ևս մեկ անհասկանալի քայլով աչքի ընկավ: Երբ Արքայական ակումբի հարձակվող Գարեթ Բեյլը գրավեց մրցակցի դարպասը, Ռոնալդուն գոլը տոնելու փոխարեն սկսեց 11 մետրանոց պահանջել, չնայած դրա համար հիմքեր առհասարակ չկային:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նմանատիպ նյութեր