Սպորտ 

Վալվերդեն խոսել է «Բարսելոնայի» հիմնական նպատակի մասին

analitik.am

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հայտարարել է, որ գոհ է Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Բետիսի» դեմ խաղից և հույս է հայտնել, որ իր ֆուտբոլիստները միշտ համախմբված կլինեն:

««Բետիսն» այս խաղը մեզ համար բարդացրեց, սակայն մենք շարունակում էինք պայքարել: Բարդ խաղում մենք համբերատար գտնվեցինք: Պետք է ստիպեինք հակառակորդին սխալվել:

Ինչ վերաբերում է մեր նպատակին, ապա մենք պետք է շարունակենք հաղթել մյուս խաղերում և մնալ առաջատարի դիրքում: Իմ թիմը միասնական է և վատ և լավ պահերին: Ցանկանում ենք առաջ շարժվել միասին»,-ասել է իսպանացի մասնագետը:

Նույն շարքից