Քաղաքականություն 

Կանաչ ժիգուլին հրելը կրեատիվ մտածողության արդյունք չէ. Աղվան Վարդանյանը՝ ԵԼՔ-ի քայլի մասին

analitik.am

Այսօր՝ հունվարի 22-ին, խորհդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, խոսելով նախագահի Հանրապետական թեկնածու Արմեն Սարգսյանի մասին, նշեց, որ այդ հարցը դեռ պաշտոնապես չեն քննարկել, սակայն իրենք պատրաստվում են դա անել:

Ամեն դեպքում Վարդանյանը նշեց, որ այս պահին որևէ պատճառ չի տեսնում Արմեն Սարգսյանի թեկնածությանը դեմ լինելու համար:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ Սարգսյանը երկար ժամանակ Հայաստանում չի եղել, Վարդանյանն ասաց, թե շատ բարդ չէ տեսնել նրա պաշտոնավարման ժամկետները և համեմատել` այդ ժամկետը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ: Արհեստական հարցեր ենք ստեղծում ու հետո փորձում հարթել դրանք:

ՀՅԴ-ական պատգամավորը խոսեց նաև օրեր առաջ ԵԼՔ խմբակցության ակցիայի մասին, որը տեղի ունեցավ թանկացումների դեմ պայքարի շրջանակներում: Վարդանյանի խոսքերով, երթի մասնակիցների թվից կարել է ենթադրել, թե որքանով են թանկացումները ուժեղ:

Պատգամավոր նաև չգնահատեց ԵԼՔ-ի կրեատիվությունը՝ կաապված կանաչ ջորի հրելու հետ:

Հիշեցնենք, որ կանաչ ջորին, ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի խոսքերով, խորհրդանշում էր Հայաստանի տնտեսությունը, որ դանդաղ հրելով առաջ է գնում:

Վարդանյանը հայտարարեց, թե հույս ուներ, որ ԵԼՔ-ն ավելի կրեատիվ կգտնվի. «Կանաչ ժիգուլին հրելը չեմ կարծում, թե շատ կրեատիվ մտածողության արդյունք է: Այն էլ ջորի՝ անպտուղ կենդանին: Բայց ունենք այն, ինչ ունենք: Տնտեսական փոփոխություններն ակնհայտ են, դրական փոփոխություններն ակնհայտ են: Սա հիմք է հետագայում սոցիալական խնդիրներին լուծում տալու համար»:

Նույն շարքից