Քաղաքականություն 

Էրդողանը հայտնել է, թե երբ թուրքական զորքերը կհեռանան Սիրիայից

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննդատատել է ԱՄՆ իշխանությունների կոչը, որ անհրաժեշտ է սահմանափակ ժամանակում և տարածքում իրականացնել սիրիական Աֆրինում մեկնարկած թուրքական ռազմական օպերացիան:

Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքերը Սիրիայից կհեռանան միայն այն ժամանակ, երբ առաջ քաշված նպատակներն իրականություն դառնան: Նրա խոսքերով միայն այդ ժամանակ իրենք կհեռանան:

Էրդողանը հավելել է, որ աչք չեն դրել ուրիշի հողերի վրա:

Թուրքիայի նախագահը պնդել է նաև, որ կռվում են ոչ թե քրդերի, այլ ահաբեկչական միջանցք ստեղծելու դեմ:

 

Նույն շարքից