Հասարակություն Տնտեսություն 

Աշխարհի հարստության 82%-ը կուտակված է բնակչության 1%-ի մոտ

analitik.am

Երկրագնդի բնակչության  1%-ի եկամուտները վերջին մի տարում  աճել են: Oxfam կազմակերպության զեկույցում ասվում է, որ ամբողջ աշխարհի հարստության 82%-ը կուտակված է մարդկության այս 1%-ի մոտ: Այդ մարդկանց հարստության չափը կազմում է 426 մլրդ. ԱՄՆ դոլար, նույն չափ գումար բաժին է ընկնում  3,6 միլիարդ աղքատ բնակչությանը, որոնցից յուրաքանչյուրն ունի մոտ 118 ԱՄՆ դոլար գնահատվող կապիտալ:

Հետազոտության մեջ նաև ասվում է, որ համաշխարհային խոշոր նորաձևության բրենդի տնօրենին մի քանի օր է պետք, որպեսզի աշխատի այն գումարը, որն աշխատում է ինչ-որ կարի ցեխում աշխատող բանվորն իր ամբողջ կյանքի ընթացքում: Նշված է նաև, որ ամբողջ աշխարհում կանայք աշխատելով ավելի վտանգավոր ոլորտներում ավելի քիչ են վաստակում, քան տղամարդիկ:

 

Նույն շարքից