Հասարակություն 

Թուրքիան հայտնել է Սիրիայում ևս մեկ զինծառայողի զոհի մասին

analitik.am

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ Սիրիայի հյուսիսում՝ Աֆրինում, ռազմական օպերացիայի ժամանակ ևս մեկ թուրք զինծառայող է զոհվել:

Երեկ՝ հունվարի 22-ին, Թուրքիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտնել էր վերոնշյալ օպերացիայի ժամանակ թուրքական բանակի առաջին զոհի մասին:

Չավուշօղլուն նաև ևս մեկ անգամ կրկնել է երկրի նախագահի խոսքերը, որ թուրքական ուժերը Սիրիայից կհեռանան միայն առաջ քաշված նպատականերին հասնելուց հետո:

Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նաև հայտարարել էր, որ հարցը Աֆրինով չի փակվելուՙ և թուրքական ուժերը շարժվելու են դեպի Մաջիբ:

 

Նույն շարքից