Սպորտ 

Քեզ հաջողություն պետք չէ. Իբրահիմովիչը հրաժեշտ է տվել Մխիթարյանին

analitik.am

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Ինսթագրամի իր էջում հրապարակել է իր արդեն նախկին խաղընկեր Հենրիխ Մխիթարյանի հետ լուսանկարը և թողել հետևյալ գրառումը. «Քեզ հաջողություն պետք չէ, ուղղակի վայելիր խաղդ»:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Արսենալի» շարքերը համալրեց հունվարի 22-ին:

Հակառակ ուղղությամբ շարժվեց Ալեքսիս Սանչեսը, ում պայմանագիրը լոնդոնյան գրանդի հետ ավարտվում էր 2018 թվականին:

Նույն շարքից