Հասարակություն 

Հրդեհ Արցախի պողոտայում

analitik.am

Հունվարի 23-ին, ժամը 14:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի հողատարածքներից մեկում այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի հողատարածքներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:27-ին, մարվել՝ 14:31-ին:

Հողատարածքում այրվել է տնակի փայտյա կառուցատարրերից 10 քմ հատված:

Նույն շարքից