Հասարակություն 

Ֆլոյդ Մեյուեզերի հորը կձերբակալեն

analitik.am

ԱՄՆ ոստիկանությունը որոշում է կայացրել ձերբակալել Ֆլոյդ Մեյուեզեր ավագին: Այս մասին հայտնում է TMZ-ն՝ նշելով, որ վերջինս ձերբակալվելու է կնոջ վրա հարձակվելու համար:

Պարբերականի տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերին Գենադի Գոլովկինի և Սաուլ Ալվարեսի միջև մենամարտից հետո: Դա տեղի է ունեցել ավագ Մեյուեզերի մեքենայում: Հարձակման ենթարկված կինը փորձել է լքել մեքենան, սակայն հայտնի բռնցքամարտիկի հայրը ցանկացել է ուժով պահել վերջինիս, ինչի արդյունքում վնասել է նրա ոտքը: Դրանից հետո այդ կինը հոսպիտալացվել է:

Մեյուեզեր ավագը համաձայն չէ մեղադրանքի հետ և պնդում է, որ այդ կինն ուղղակի փորձում է գումար աշխատել:

Նույն շարքից