Ռազմական Քաղաքականություն 

Արցախի ՊԲ հրամանատարն ընդունել է Անջեյ Կասպշիկին

analitik.am

Հունվարի 24-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

2018թ. անդրանիկ հանդիպման սկզբում դեսպան Կասպշիկը մաղթել է խաղաղ տարի և հույս հայտնել, որ ընթացիկ տարում ևս առաջնագծում կպահպանվի համեմատաբար հանգիստ իրադրություն: Այնուհետև մտքեր են փոխանակվել արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքների և սահմանում տիրող ընթացիկ զարգացումների վերաբերյալ:

Նույն շարքից