Իրավական Հասարակություն Հարցազրույց 

Նոր կարգավորումը վտանգում է փաստաբանի անկախությունը. Լիպարիտ Սիմոնյան

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ  սահմանադրական օրենքի նախագծով սահմանված  է , որ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ 100 000 ՀՀ դրամի չափով տուգանք կարող է կիրառվել:

Այս հարցի հետ կապված Analitik.am-ը զրուցեց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի հետ:

Պարոն Սիմոնյան, ինչո՞վ է պայմանավորված այս նոր տուգանքի սահմանումը: Ի՞նչ կասեք այդ մասին:

Ձեր կողմից նշված նորմով փորձ է արվում ճնշել  փաստաբանի մասնագիտական գործունեությունը: Այն վտանգում է փաստաբանի անկախությունը՝ այսինքն՝ ֆինանսական առումով չտուժելու պատճառով դատական նիստի ժամանակ կատարել, թե չկատարել օրենքով չարգելված որևէ գործողություն: Կարող է այնպես ստացվել, որ այն փաստաբանը,  ում  դատական նիստի ժամանակ օրենքով չարգելված գործողությունները դատարանին դուր չգան,  գործը քննող դատավորի կողմից  արժանանա  շարունակական տուգանքների:

Ըստ Ձեզ, ի՞նչ նպատակներ է հետապնդում այս նորմի սահմանումը:

Ըստ էության, նաև փորձ է արվում  ՀՀ փաստաբանների պալատից  «խլել»   փաստաբանի նկատմամբ իրականացվող կարգապահական գործառույթի մի մասը,  գուցէ նպատակ կա,  քայլ առ քայլ,  ամբողջությամբ այն խլելու:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Related Articles