Տնտեսություն Քաղաքականություն 

Դոնալդ Թրամփի` «Ամերիկան առաջին հերթին» մոտեցումն ու Եվրոպայի արձագանքը

analitik.am

Դոնալդ Թրամփի`  «Ամերիկան առաջին հերթին» քաղաքականությունը սպառնալիքի տեսքով կախվեց Դավոսում ընթացող միջազգային տնտեսական ֆորումի մթնոլորտում, երբ եվրոպական լիդերներն անհանգստացած խոսում էին միջազգային առևտրային համակարգին և գլոբալիզացիային սպառնացող խնդիրների մասին: Այս մասին գրում է   The Wall Street Journal-ը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտահոգություն հայտնեց, որ գլոբալիզացիան լուրջ ճգնաժամ է ապրում, որի կարգավորման համար պետք է միջազգային հարթակում ջանքեր գործադրվեն:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ  հայտարարեց, որ պետք է հարցը ոչ թե միակողմանի, այլ բազմակողմանի լուծում ստանա, ուստի բացի գլոբալ հետաքրքրություններից,  պետք է հաշվի առնել նաև ազգային շահերը:

Բնական է, որ Եվրոպան դժգոհություն ունի ամերիկյան կառավարությունից  մի շարք պատճառներով՝  արևային մարտկոցների և լվացքի մեքենաների  մասով մաքսատուրքերի ներդրման, ինչպես նաև միջազգային առևտրային և կլիմայական համաձայնագրերից  դուրս գալու  հետ կապված:

Եվրոպական լիդերները նաև փորձում են հաղթահարել Թրամփի հարկային բարեփոխումների, որոնք խթանում են որոշ կազմակերպություններին  ակտիվները վերադարձնել ԱՄՆ,  արդյունքում առաջացած  խնդիրները:

Այս հարցերն  իր ելույթի ենթատեքստում ունենալով  Մակրոնը խոսեց նաև այն մասին, որ եթե ինքն այս գլոբալիզացիայի համար նոր մոտեցում  չառաջարկի, ապա հինգ, տաս, տասնհինգ տարի անց ազգայնականները կհաղթեն և կառաջարկեն դուրս գալ այս համակարգից, ինչը վնաս կտա յուրաքանչյուր երկրին:

 

 

Նույն շարքից