Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

«Գազավիկները» ընդլայնվում են ոչ միայն իրավապահ համակարգում. ՊԵԿ-ի և «Տրանսգազ»-ի նոր բիզնեսը

analitik.am

Այս տարվա սկզբին տեղի ունեցած ողբերգությունը հանրության համար բացահայտեց ՀՀ Քննչական Կոմիտեի և գազամատակարարման ոլորտի սերտ, երբեմն նույնիսկ բարեկամական կապերը, որոնք, ամենայն հավանականությամբ, նպաստել են հնչեղություն ունեցող գործերի անպատժելիությանը: Ակնհայտ դարձավ նաև գազամատակարարման ոլորտի լուրջ ազդեցությունը մեդիա դաշտում:

Օրերս politik.am կայքը հրապարակեց հետաքննության արդյունքներ, որոնցում բացահայտվեց, որ երկու ոստիկանի մահվան պատճառ դարձած վթարից երկու ամիս առաջ՝ 2017 թվականի նոյեմբերին , ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի մայրը և տխրահռչակ վթարի գործով հայտնի դարձած Նիկոլայ Գաբրիելյանի (Գազի Կոլյա) դուստրը համատեղ ձեռնարկություն են հիմնել՝ «Արմենիա Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ն, որը պլանավորում է տեղ զբաղեցնել ծխախոտի շուկայում: Ի ապացույց սրա, սկզբնաղբյուրը հրապարակեց պետռեգիստրից ստացված տեղեկության բնօրինակը:

Անհասկանալի է, թե ինչու որևէ լրատվական չանդրադարձավ այս նյութին: Անդրադարձ չեղավ նաև այն փաստին, որ 2017-ի սեպտեմբերի 1-ին՝ իր 981-Ա հրամանով վարչապետ Կարեն Կարապետյանը պարգևատրել է Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետի հորեղբորը՝ «Տրանսգազ»-ի տնօրենի տեղակալ Մարատ Թամամյանին:

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից