Իրավական 

Սասնա ծռերը հայտարարեցին, որ հրաժարվում են հանրային պաշտպանից

analitik.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում են Սասնա ծռերի գործով դատական նիստերը:

Այսօր՝ հունվարի 30-ին, դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ մեկնարկած նիստում ամբաստանյալները հայտարարեցին, որ չեն ուզում հանրային պաշտպաններ ունենալ և հրաժարվում են նրանցից: Սակայն դատավորն ասաց, որ դա անհնար է, քանի որ հանրային պաշտպաններն արդեն ներգրավված են գործում:

Իր լիազորությունները դադարեցնելու համար դատարանին դիմեց նաև հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը՝ նշելով, որ ամբաստանյալների մեծ մասի պաշտպանները ներկա են, սակայն դատավորն ադ հարցը նույնիսկ չքննարկեց:

 

Նույն շարքից