Հասարակություն Ռազմական Քաղաքականություն 

Հատուկ պետական պահպանություն կտրամադրվի նաև վարչապետի թեկնածուին. Փոփոխություններ օրենքում

analitik.am

Ներկայացվել է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրա  համաձայն պետական պահպանություն տրամադրվելու է՝

1) Հանրապետության նախագահին.

2) վարչապետին.

3) Ազգային ժողովի նախագահին.

4) նախատեսված դեպքերում՝ վարչապետի թեկնածուին։

Հանրապետության նախագահը, վարչապետը և Ազգային ժողովի նախագահը՝ իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում, իսկ վարչապետի թեկնածուն՝ մինչև վարչապետ նշանակման հարցի լուծումը, իրավասու չեն հրաժարվելու պետական պահպանությունից:

Ըստ օրենքի նախագծի պետական պահպանության ծառայությունը այսուհետ ենթակա է ՀՀ վարչապետին:

Վարչապետի պետական պահպանությունը

Վարչապետին, նրա նշանակվելուց հետո, տրամադրվում է պետական պահպանություն՝ նրա մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերում ։

Պետական պահպանություն տրամադրվում է նաև վարչապետի՝

1.Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին՝ իր թեկնածությունը Հանրապետության նախագահին ներկայացնելու պահից,

2.Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասին համապատասխան Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին՝ վարչապետ ընտրելու որոշումն ընդունվելու պահից:

3.Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին:

4.Պաշտոնաթող վարչապետներին տրամադրվում է անձնական ցմահ պետական պահպանություն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պաշտոնաթող վարչապետները կարող են ժամանակավորապես կամ ընդմիշտ հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր իրազեկելով լիազոր մարմնի ղեկավարին։

Օրենքի նախագծում  «Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը վերանվանվում է  լիազոր մարմին: Այդ մարմնում պաշտոնների խումբը դասակարգվում է հետևյալ կերպ.

Լիազոր մարմնի ծառայողների պաշտոնների խմբերը 

1) լիազոր մարմնի ծառայողների բարձրագույն պաշտոններ`

ա. Լիազոր մարմնի ղեկավար,

բ. Լիազոր մարմնի ղեկավարի առաջին տեղակալ.

2) լիազոր մարմնի ծառայողների գլխավոր պաշտոններ`

Լիազոր մարմնի ղեկավարի տեղակալներ.

Ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների պետեր և նրանց տեղակալներ,

ծառայողների ավագ պաշտոններ` ոչ ինքնուրույն ստորաբաժանումների պետեր և նրանց տեղակալներ,

ծառայողների միջին պաշտոններ

ծառայողների կրտսեր պաշտոններ` ենթասպաներով համալրվող պաշտոններ:

Լիազոր մարմնի ծառայողների պաշտոնների գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերը կարող են բաժանվել ենթախմբերի:

Լիազոր մարմնի ծառայողների զինվորական կոչումները

Լիազոր մարմնի ծառայողներին, որպես զինծառայողների, շնորհվում են զինվորական կոչումներ: Լիազոր մարմնում սահմանվում են սպաների և ենթասպաների հետևյալ կազմերն ու կոչումները.

Ծառայողների կազմերը Կոչումները
Ենթասպայական ենթասպա,
ավագ ենթասպա
Սպայական
կրտսեր սպաներ լեյտենանտ
ավագ լեյտենանտ
կապիտան
ավագ սպաներ մայոր
փոխգնդապետ
գնդապետ
բարձրագույն սպաներ գեներալ-մայոր
գեներալ-լեյտենանտ

 

Լիազոր մարմնի ծառայողների բարձրագույն սպայական կոչումները շնորհելու է  Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:

Լիազոր մարմնի ծառայողների ավագ և կրտսեր սպայական, ինչպես նաև ենթասպայական կոչումները շնորհելու է  լիազոր մարմնի ղեկավարը:

Լիազոր մարմնում ծառայության անցնելու համար ներկայացված են հետևյալ պահանջները՝

ՀՀ  մինչև 30 տարեկան (բացառությամբ տեղափոխվածների) այն չափահաս քաղաքացին, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների, բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած այն անձանց, ովքեր ուսման ընթացքում անցել են զինվորական պատրաստություն և հանձնել սահմանված քննությունները, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերում, 24-րդ հոդվածում նշված և պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և պահեստազորում գրանցված անձանց), տիրապետում է հայերենին, իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու լիազոր մարմնի ծառայողի պարտականությունները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

Լիազոր մարմնի առանձին պաշտոններում ծառայության անցնելու համար լիազոր մարմնի ղեկավարի թույլտվությամբ բացառիկ դեպքերում կարող են ծառայության ընդունվել 30-ից ավելի բարձր տարիք ունեցող քաղաքացիներ:

Լիազոր մարմնի ծառայության անցնելու համար թեկնածուների ընտրության, ուսումնասիրման կարգը, ինչպես նաև նրանց ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

Լիազոր մարմնում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, ով`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար.

4) չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին.

5)  ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում.

6) միաժամանակ հանդիսանում է այլ պետության քաղաքացի:

Ծառայության ժամկետները

Լիազոր մարմնում ծառայության համար սահմանվում են հետևյալ տարիքային սահմանափակումները.

Կոչումը Ծառայության սահմանային տարիքը
Ենթասպայական կազմ
ենթասպա, ավագ ենթասպա
50
Սպայական կազմ
Կրտսեր սպայական կազմ
լեյտենանտ,
ավագ լեյտենանտ, կապիտան
50
Ավագ սպայական կազմ
մայոր, փոխգնդապետ,
գնդապետ
50
55
Բարձրագույն սպայական կազմ
գեներալ-մայոր,
գեներալ-լեյտենանտ
65

Սահմանային տարիքի հասած ծառայողների` լիազոր մարմնում ծառայության ժամկետները տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը բացառիկ դեպքերում կարող է երկարաձգել մինչև 5 (դասախոսական կազմինը և բժշկական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ավագ սպայական կազմի ծառայողներինը` մինչև 10) տարի ժամկետով:

 

Նույն շարքից