Հասարակություն 

Ռուսաստանցի օլիգարխները կորցնում են փողերը «կրեմլյան զեկույցի» հրապարակումից հետո

analitik.am

«Կրեմլյան զեկույց» անունը կրող հնարավոր պատժամիջոցների հրապարակումից հետո այնտեղ տեղ գտած ռուսաստանցի օլիգարխներն ընդհանուր առմամբ 1 միլիարդ դոլար են կորցրել, այս մասին հայտնում է РБК գործակալությունը՝ հղում անելով Forbes-ին:

Նշենք, որ դա տեղի է ունեցել ընդամենը մեկ օրվա ընթացքում:

Բոլորից շատ կորցրել է Վագիթ Ալեքպերովը (226 միլիոն դոլար): Այս ցուցանիշով երկրորդ հորիզոնականում Վլադիմիր Լիսինն է՝ 205 միլիոնով, իսկ երրորդը՝ Սուլեյման Քերիմովը, ով կորցրել է 102 միլիոն դոլար:

Հավելենք, որ ամերիկյան հավանական պատժամիջոցների թիրախում են նաև ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը:

Նույն շարքից