Իրավական Հասարակություն 

Սասնա ծռեր խմբի անդամների համար շտապօգնություն է հրավիրվել

analitik.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Սասնա ծռեր խմի 11 անդամների գործով դատական նիստը:

Քիչ առաջ դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ ընդմիջման ժամանակ շտապօգնություն է հրավիրվել դատարան խմբի երեք անդամների համար:

Խոսքը մասնավորապես վերաբերում է Արայիկ Խանդոյանին, Արմեն Բիլյանին և Սեդրակ Նազարյանին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատական նիստի ժամանակ քաշքշոկ է տեղի ունեցել կարգադրիչների և Ստելլա Աղաջանյանի միջև, ով բղավոցներով խանգարել է նիստի ընթացքը:

Դատական նիստից հեռացվել էր Պավլիկ Մանուկյանը:

Նույն շարքից