Տնտեսություն Քաղաքականություն 

Գերմանիան տվել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման համար անհրաժեշտ թույլտվությունները

analitik.am

Nord Stream 2 AG կազմակերպությունը Գերմանիային պատկանող ջրերում և Գրայֆսվալդին կից ցամաքային հատվածներում «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման և շահագործման համար թույլտվություն է ստացել: Մյուս չորս երկրներում՝ Ռուսաստան, Ֆինլանդիա, Շվեդիա և Դանիա, թույլտվությունների ստացման գործընթացը կատարման փուլում է: Այս մասին հայտնում են Nord Stream 2 AG կազմակերպությունից:

Ակնկալվում է, որ 2018-ին գազատարի կառուցման և շահագործման համար անհրաժեշտ բոլոր թույլտվությունները կտրվեն:

«Հյուսիսային հոսք 2» գազատարով նախատեսվում է Բալթիկ ծովի միջոցով Ռուսաստանից տարեկան 55 մլրդ խորանարդ մետր գազ արտահանել Գերմանիա: Նախատեսվում է, որ գազատարը շահագործման կհանձնվի 2019-ին:

Նույն շարքից