Հասարակություն 

Արմեն Ջիգարխանյանն անգիտակից վիճակում հոսպիտալացվել է

analitik.am

Հայտնի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը կրկին հոսպիտալացվել է և գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Այս մասին, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Այս անգամ Ջիգարխանյանը հոսպիտալացվել է սրտի հետ ունեցած խնդիրների պատճառով: Նա եղել է անգիտակից վիճակում:

Աղբյուրի խոսքերով, դերասանին թատրոնից հիվանդանոց է տեղափոխել շտապօգնության ավտոմեքենան:

Նույն շարքից