Քաղաքականություն 

Արմեն Սարգսյանը հայտնել է, որ պատրաստվում է հանդիպել Սերժ Սարգսյանիի հետ

analitik.am

«Թումո» կենտրոնում լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահի հավանական թեկնածու Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուն: Հարցին, թե երբ է տեղի ունենալու այդ հանդիպումը, Սարգսյանն ասել է, որ օրը դեռ հայտնի չէ:

Նշենք, որ այսօր Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նա ԵՊՀ-ում և Սահմանադրական դատարանում:

Օրեր առաջ ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ նախագահի պաշտոնի համար ՀՀԿ թեկնածու լինելու առաջարկը ստանալուց հետո Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ իր որոշումը կայացնելու է քաղաքական շրջանակների և հանրության հետ հանդիպումներից հետո:

Մինչ այս պահը Սարգսյանը, բացի վերանոշյալ հանդիպումներից, եղել է նաև ԳԱԱ-ում, հանդիպել է ՀՀԿ, ՀՅԴի հետ:

Նույն շարքից