Քաղաքականություն 

Միհրան Պողոսյանն արդեն մտածում է տղաների բանակի գնալ-չգնալու մասին

analitik.am

ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը ցանկանում է, որ արտերկրում սովորող տղաները միայն ուսումն ավարտելուց հետո զորակոչվեն հայոց բանակ: Նա համապատասխան օրինագիծ է ներկայացրել, որն այսօր քննարկվել ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում:

Հանձնաժողովում քննարկումներից հետո Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր տղաները դեռ սովորում են դպրոցում, սակայն հնարավոր է հետո գնան արտերկիր սովորելու:

Հարցին, թե արդյո՞ք ներկայացված նախագիծն անձնական շահագրգռվածություն ունի, պատգամավորը չհերքեց՝ միևնույն ժամանակ հավելելով, որ բոլորի երեխաների մասին է մտածում: Նրա խոսքերով, այն տղաները, որոնց 18 տարին լրացել է, սակայն նրանք սովորում են արտերկրում, պետք է հնարավորություն ստանան ավարտել ուսումը և միայն դրանից հետո զորակոչվեն

Նույն շարքից