Միջազգային Տնտեսություն Քաղաքականություն 

Միջազգային մամուլը «Կրեմլյան ցուցակ»-ի մասին

Միջազգային մամուլը վերջին օրերին բուռն քննադատեց ԱՄՆ Ֆինանսների նախարարի կողմից  ներկայացրած «Կրեմլյան ցուցակ»-ը: Politico-ն գրում է, որ  «Պատժամիջոցների շնորհիվ ԱՄՆ հակառակորդներին զսպելու» (CAATSA)  մասին օրենքը պահանջում է, որ Ֆինանսների նախարարը Ազգային հետախուզության պետի և պետքարտուղարի հետ միասին զեկույց ներկայացնի ՌԴ բարձրաստիճան և արտաքին գործերի հետ կապված գործիչների ու օլիգարխների վերաբերյալ: Այս փաստաթղթի հիմնական նպատակն է բացահայտել այն մարդկանց, ովքեր Կրեմլի հետ ունեցած  անօրինական կապի շնորհիվ են հարստացել:

Պետական կառույցները ջանասիրաբար կատարել են իրենց աշխատանքը, սակայն «վերևներում» ինչ-որ մեկը փչացրել է փորձագետների աշխատանքը, ըստ թերթի, դա կարող է լինել ինչ-որ մեկը կամ Սպիտակ Տնից կամ Պետքարտուղարությունից կամ էլ Ֆինանսների նախարարությունից: Փոխարեն փորձագետների ցուցակն օգտագործվեր, որտեղ ներկայացված էին ստուգված և հիմնավորված տվյալներ, այս ինչ-որ մեկը ուղակի ցուցակագրել է ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներին և Forbes –ում հայտնված ՌԴ քաղաքացիներին:

The Guardian-ն էլ գրում է, որ այսօր ռուսները Forbes-ում հայտնվելը համարում են վտանգավոր, և այս մասին հայտարարել է հենց ամսագիրը, քանի որ հենց այդ ամսագրի ռեյտինգն է  հիմք հանդիսացել «Կրեմլյան ցուցակ»-ի կազմման համար: Հաջողակների վերաբերյալ Forbes-ի ռեյտինգը վերածվել է «թունավոր և վտանգավոր» ցուցակի:

The Atlantic-ն էլ անդրադարձել է այն հարցին, որ Մոսկվան ամիսներ շարունակ սպասում էր այս զեկույցին, մտածում, թե ինչ պատասխան քայլեր ձեռնարկի, ՌԴ ԱԳՆ աղբյուրներից էլ տեղեկատվություն կար, որ նույնիսկ մտածում էին Իրանը « ծածկել ռազմական հովանոցով» և մեծացնել Հյուսիսային Կորեային տրամադրվող ռազմական օգնությունը: Այժմ ՌԴ-ում կարող են հանգիստ շունչ քաշել, քանի որ ներկայացված է զեկույց, որտեղ ուղակի անունների շարք է, միայն քանակ, ինչը ծիծաղ է առաջացրել նույնիսկ ռուսների մոտ, չնայած որ դեռևս հավանական է, որ ի պատասխան ՌԴ-ն կորոշի, օրինակ, օգնել Հյուսիսային Կորեային:

Hürriyet Daily News-ն էլ գրում է, որ CAATSA օրենքի ընդունումը մեծ անախորժություններ կարող է առաջացնել թուրք-ամերիկյան հարաբերություններում, քանի որ օրենքը պահանջում է պատժել ռուսական զենք գնող պետություններին: Թուրքիան պատրաստվում է գնել ռուսական С-400 հրթիռային համալիրներ, ուստի այստեղ հարց է առաջանում, թե  այդ ձեռքբերումն ինչ հետևանք կարող է ունենալ Թուրքիայի համար: Թուրք պաշտոնյաները պատժամիջոցներից խուսափելու համար ասում են, որ Թուրքիան կարող է գնել ամերիկյան Patriot հրթիռային համալիրները: Ըստ թերթի, Թրամփին գուցե չհետաքրքրի, որ ՆԱՏՕ-ի ունեցած տեխնիկան ֆունկցիոնալ համատեղվում է ռուսական հակաօդային պաշտպանության հետ, բայց Թրամփին գայթակղիչ կթվա Patriot հրթիռային համակարգեր  գնելու Թուրքիայի  գաղափարը:

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նմանատիպ նյութեր