Հասարակություն 

Ամենահարուստ չինացին հայտարարել է, որ երջանիկ էր այն ժամանակ, երբ ուսուցիչ էր՝ 675 դոլար ամսական աշխատավարձով

analitik.am

Ամենահարուստ չինացին Alibaba Group ընկերության հիմնադիր Ջեկ Ման հայտարարել է, որ երջանիկ էր այն ժամանակ, երբ փող չուներ, գրում է LADBible-ը:

Ման նշել է, որ երջանիկ էր, երբ նոր էր ավարտել համալսարանը և աշխատում էր իր առաջին գումարը: Այդ օրերին Ման եղել է անգլերենի ուսուցիչ, իսկ հիմա դա համարում է լավագույն ժամանակն իր կյանքում: Այն ժամանակ նա ամսական 675 դոլար աշխատավարձ է ստացել

Չինացի միլիարդատերը, ում կարողությունը գնահատվում է 47,5 միլիարդ դոլար, հայտարարել է, որ հարստությունը երբեք երջանիկ չի դարձրել իրեն՝ նշելով, որ գումար կարողանում են ծախսել միայն նրանք, ովքեր մեկ միլիոն դոլարից քիչ փող ունեն. «Իսկ միլիարդները չեն պատկանում մեզ: Դա պատասխանատություն է: Դա մարդկանց վստահությունն է»:

 

 

Նույն շարքից