Հասարակություն 

Այսօր սպասվող հոսանքազրկումների ժամերի մասին

analitik.am

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երևան քաղաքի՝

10:00-16:00 Գ.Արծրունի փ. 28, Վաղարշյան փ. 15, Հ.Քոչարի փ. 15 շենքերը և հարակից հանրային բաժանորդները,

10:30-16:30 Նորք-Մարաշ համայնքի՝ Սերո Խանզադյան փողոցը և 2-րդ նրբանցքը, Նորքի 10 փողոցը և հարակից սեփական տները, հանրային բաժանորդները,

11:00-15:00 Խաղաղ Դոն փ. 6 շենքի 1-8 մուտքերը,

Արարատի մարզի՝

10։00-13։00 Նոր Խարբերդ գյուղը մասնակի, Արարատ քաղաքի Կոմիտասի փ. 6, 8, 10, 12, Խանջյան փ. 62, 64, 66, Աբովյան փ. 67, 69 շենքերը, Վեդի քաղաքի Արարատյան փողոցը մասնակի,

Վայոց Ձորի մարզի՝

10։00-16։00 Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկի փ. 33 շենքը, Արտավան գյուղը մասնակի,

Կոտայքի մարզի՝

10:00–16:00 Ակունք գյուղը մասնակի,

11։00-14։00 Հրազդան քաղաքի Աղբյուրակ, Մաքրավան, Ջրառատ թաղամասերը և հարակից հանրային բաժանորդները,

Գեղարքունիքի մարզի՝

10։30–15։30Սևան քաղաքի Նալբանդյան փ. 30, 32, 34, 36, 38, 40բ շենքերը, Շինարարների փ. 2, 4, 6, 8, 10 և Սյունաց փողոցների սեփական առանձնատները, հարակից հանրային բաժանորդները, Քաղաքապետարանը, «Յունիբանկ» ընկերության մասնաճյուղը, Պոլիկլինիկան, «Գնդոյան եղբայրներ», «Վարուժ Մանուկյան», «Աննա Մուրադյան», «Վարդան Մանուկյան» ԱՁ-ները,

Շիրակի մարզի՝

10։00-14։00 Ամասիայի տարածաշրջանի Ամասիա գյուղի 4-րդ փողոցը իր հարակից սեփական տներով,

10։00-16։00 Աշոցքի տարածաշրջանի Թավշուտ գյուղի 2-րդ փողոցի հատվածը մասնակի և 3-րդ փողոցը,

Տավուշի մարզի՝

11։00-12։00 Աղավնավանք, Գոշ և Խաչարձան գյուղերը,

Սյունիքի մարզի՝

11։00-16։00 Սեվարանց, Վերիշեն գյուղերը մասնակի,

13։00-16։00 Գորիս քաղաքի Սյունիքի փ. 177, 179 շենքերը,

14։00-15։00 Կապան քաղաքի Թումանյան փ. 3, 4 շենքերը:

Նույն շարքից