Հասարակություն 

Մահվան ելքով վթար՝ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին. Զոհը 16-ամյա երիտասարդ է

analitik.am

Փետրվարի 5-ին, ժամը 20:56-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանում՝ ջրատարի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Ջրաբեր-Աբովյան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին Mercedes մակնիշի 35 QA 877 պետհամարանիշով (վարորդ՝ 1988 թ. ծնված Ա. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին, այնուհետև՝ գլորվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում (մոտ 60 մ). ուղևոր՝ 2002 թ. ծնված Գ. Ա.-ը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորներ՝ 1982 թ. ծնված Ք. Ա.-ը և 2004 թ. ծնված Գ. Ա.-ը հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, իսկ վարորդը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ք. Ա.-ի և Գ. Ա.-ի՝ բավարար:

Փրկարարները Գ. Ա.-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարները ավտոմեքենան դուրս բերել երթևեկելի հատված և տեղափոխել ավտոքարշակի վրա:

Նույն շարքից