Բարի օր Քաղաքականություն 

Փաստաբանները կտուգանվե՞ն, թե՝ ոչ. Օրենքի նախագիծն ամբողջությամբ անցավ

analitik.am

Այսօր՝ փետրվար 7-ին, խորհրդարանը ձայների 72 կողմ, 12 դեմ և 10 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ անցկացրեց ՀՀ դատական օրենսգիրքը:

Մինչ քվեարկությունը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ օրենքը Սահմանադրական է, ուստի պետք է անցնի պատգամավորների ձայների 3/5-ով:

Ինչ վերաբերում է խմբակցությունների դիրքորոշմանը, ապա Ծառուկյան դաշինքից Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունում տարբեր կարծիքներ են եղել այս նախագծի մասով, և քանի որ վերաբերմունքն ընդհանուր առմամբ դրական է, իրենք ազատ կքվեարկեն:

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն իր հերթին հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու, քանի որ ապահովված չէ դատավորների ներքին անկախությունը, և դատավորն իր արդարադատական ֆունկցիայի համար պատասխանատվության չի կարող ենթարկվել, իսկ դատական ակտը կարող է օրինականության տեսանկյունից ստուգման առարկա դառնալ բացառապես վերաքննության կարգով:

ԵԼՔ-ի պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ բարձրացրեց փաստաբանների տուգանքի հարցը (100 հազար դրամի չափով), նշելով, որ այդ կետը դեռ պահպանված է կայքում: Իսկ եթե հանված է, ապա ինչու կա: Բացի դրանից Մարուքյանը նշեց, որ չնայած դրական փոփոպություններին, պետաիրավական հարցերով հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ իրենք մի շարք առաջարկություններով են հանդես եկել, որոնք բոլորը մերժվել են, այսինքն սահմանադրական օրենքներն ընդունվում են առանց ընդդիմության հետ հաշվի նստելու:

Հավելենք, որ փաստաբաններն այսօր մեկօրյա բողոքի ակցիա են հայտարարել՝ բողոքելով վերոնշյալ սանկցիաների դեմ:

Նույն շարքից