Քաղաքականություն 

Առաջին փոխվարչապետի պաշտոն սահմանելը հակասահմանադրական է. Մարուքյան

analitik.am

Մեր Սահմանադրությունը չի նախատեսում առաջին փոխվարչապետի պաշտոն, ըստ էության մենք ունենում ենք հակասահմանադրական օրենք: Այսօր՝ փետրվարի 8-ին, Ազգային ժողովում ՀՀ Անվտանգության խորհրդի մասին օրենքի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանի խոսքերով, Սահմանադրություն ընդունելու ժամանակ խոսք չի եղել առաջին փոխվարչապետի մասին, հետևաբար քննարկվող օրենքից պետք է դուրս բերվի վերոնշյալ կետը:

Հիմնական զեկուցող Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ ինքը համաձայն չեն դիտարկման հետ՝ հայտարարելով, որ օրենքով ուղղակի սահմանվում է, թե փոխվարչապետերից ով է փոխարինելու վարչապետին, եթե դրա կարիքը լինի: Այլ լիազորություներ առաջին փոխվարչապետը չի ունենալու, որոնցով առավելություն կունենա մյուս երկու փոխվարչապետերից:

Իր արձագանքում Մարուքյանն իր անհամաձայնությունը հայտնեց պարզաբանման մասով՝ կրկնելով, որ սա հակասահմանադրական է:

Նշենք, որ առաջին փոխվարչապետի պաշտոնի մասին առաջին անգամ խոսվեց հենց Անվտանգության խորհրդի մասին օրինագծում, որտեղ նշվում է, որ ԱԽ կազմում լինելու է նաև առաջին փոխվարչապետը:

Հավելենք, որ ԱԽ-ում չի լինելու Ազգային ժողովի նախագահը, ով հիմա կա խորհրդի կազմում:

 

Նույն շարքից