Հասարակություն Ռազմական 

Ադրբեջանական կողմի տարածած հերթական սուտ տեղեկատվությունը հերքվեց

analitik.am

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների հերթական սուտ տեղեկությունը՝ հայկական կողմի դիվերսիոն փորձի և վիրավորներ ունենալու մասին:

«Գրվածը չի համապատասխանում իրականությանը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՊԲ մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ պարտադիր չէ մշտապես խոսքով պատասխանել հակառակորդի ասածներին:

ՀՀ պաշտպանության նախարար Արծրուն Հովհաննիսյանը ևս ապատեղակատվություն է որակում ադրբեջանական կողմի տարածածը:

Նույն շարքից