Իրավական Հասարակություն 

Գործադո՞ւլ, ի՞նչ գործադուլ. ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 11-ի պաշտպանները նիստին չէին ներկայացել

analitik.am

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորքի նստավայրում հետաձգվեց Ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվողներից 11-ի գործով դատական նիստը՝ փաստաբանների չներկայանալու պատճառով:

«Գործադո՞ւլ, գործադուլ երեկ էին անում, այսօր ո՞վ է գործադուլ անում: Որևէ մեկը չկա, պաշտպաններց տեղեկություն էլ չկա չներկայանալու մասին»,-ասաց Արտյուշ Գաբրիելյանը:

Այնուհետև նիստը նախագահողն ասաց.
«Ըստ առկա տեղեկությունների՝ փաստաբանները գործադուլ են հայտարարել և հավելել են, որ չեն մասնակցելու ոչ միայն մեր, այլև ընդհանրապես բոլոր նիստերին, իսկ առանց պաշտպանների մենք գործի քննությունը չենք կարող շարունակել: Հետևաբար, նիստը հետաձգվում է»:

Նշենք, որ փետրվարի 7-ից փաստաբանները համապետական գործադուլ են հայտարարել՝ այդ կերպ իրենց բողոքն արտահայտելով  Արդարադատության նախարարության ներկայացրած նախագծի դեմ, համաձայն որի՝փաստաբանների ու դատախազների նկատմամբ որպես սանկցիա կարող է կիրառվել նաև տուգանք մինչև 100 հազար դրամի չափով:

Համաձայն Արդարադատության նախարարության մշակած նախագծի՝ տուգանքի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Նույն շարքից