Հասարակություն 

Ֆրանսիայում «թվային ոստիկանություն» է ստեղծվում

analitik.am

Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Ժերար Կոլլոնը Point-ի հետ զրույցում խոսել է երկրում «թվային ոստիկանություն» ստեղծելու ծրագրի մասին: Ծրագրի շրջանակներում ֆրանսիացի ոստիկաններին հատուկ պլանշետներ և սմարթֆոններ կբաժանվեն, որոնց օգնությամբ վերջիններս կկարողանան ուղիղ կապ ունենալ իրավապահ մարմինների տեղեկատվական բազայի հետ:

Մինչև 2020 թվականը նախատեսվումմ է նմանատիպ պլանշետներ և սպարթֆոններ բաժանել ժանդարմեայի 60 հազար և ոստիկանության 50 հազար աշխատակցի:

Կոլլոնի խոսքերով, այսկերպ իրավապահները կկարողանան հարկ եղած ժամանակ արագ տեղեկություններ ստանալ այս կամ այն քաղաքացու մասին: Օրինակ հնարավոր կլինի իմանալ՝ դատավածություն ունի արդյո՞ք կոնկրետ քաղաքացին, թե՝ ոչ, իսկ եթե ունի, ապա իմանալ, թե ինչի համար:

Նույն շարքից