Քաղաքականություն 

Deutsche welle-ն անդրադարձել է Ալիևի հիմարությանը և հայկական կողմի պատասխանին

analitik.am

Deutsche welle-ն այսօր անդրադարձել  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հիմարությանը և հայկական կողմի պատասխանին: Խոսքը վերաբերում է Ալիևի կողմից երեկ արված հայտարարությանը, թե Երևանը Ադրբեջանի պատմական հող է և ադրբեջանական իշխանությունների հիմնական ռազմավարական և քաղաքական նպատակը այն «վերադարձնելն» է: Ալիևի խոսքերով, Բաքուն պետք է աստիճանաբար հասնի դրան:

Ալիևի հիմարությանը հայկական կողմը պատասխանել է մասնավորապես ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի միջոցով: Նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ալիևի հայտարարությունը ծիծաղելի է և անիմաստ: Շարմազանովի խոսքերով, անընդունելի է, որ 21-րդ դարում երկրի նախագահը պահանջներ է ներկայացնում հարևան երկրի հողերի նկատմամբ:

Շարմազանովն ասել է, որ առնվազն ծիծաղելի է, երբ 100 տարվա պատմությու չունեցող երկրի նախագահը խոսում է պատմական հողերի մասին:

Նույն շարքից