Հասարակություն Քաղաքականություն 

Փոփոխություն՝ գործուղման մեկնած աշխատողների օրապահիկի վճարման որոշման մեջ

analitik.am

ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի գումարի հատուցման նվազագույն և առավելագույն չափի ու վճարման կարգի վերաբերյալ որոշման մեջ: Ըստ այդմ՝ այսուհետ այն դեպքում, երբ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներն իրականացվում են ՀՀ  տարածքից դուրս,  աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի գումարի հատուցման նվազագույն չափը համապատասխանում է ՀՀ  կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 2 հավելվածով օտարերկրյա պետություններ գործուղվող աշխատողների օրապահիկի համար հաստատված չափին:

Եթե աշխատողը մեկ օրվա ընթացքում գտնվում է մեկից ավելի երկրում (քաղաքում), ապա հատուցման գումարը վճարվում է համապատասխան երկրների (քաղաքների) համար նախատեսված օրապահիկների միջինի չափով:

Եթե գործատուի անհատական իրավական ակտի համաձայն՝ աշխատողը մեկ օրվա ընթացքում գտնվում է մեկից ավելի երկրում (քաղաքում), ապա օրապահիկը վճարվում է համապատասխան երկրների (քաղաքների) համար նախատեսված օրապահիկների միջինի չափով:

Նույն շարքից