Քաղաքականություն 

Ես բավարարված եմ ԵԼՔ-ի հետ հանդիպումից. Արմեն Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերիին

analitik.am

«Եթե ես նախագահի հետ հանիպումից հետո համաձայնվեմ, եթե առաջադրվեմ, եթե ընտրվեմ, շատ կարևոր է, որ հասարակությունը ճիշտ պատկերացում ունենա իր ապագա բարձրաստիճան պաշտոնյայի մասին»,-այսօր՝ փետրվարի 9-ին, խորհրդարանում ԱԺ ԵԼՔ խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ նախագահի հավանական թեկնածու Արմեն Սարգսյանը՝ վերոնշյալ գործում կարևորելով հենց լրագրողների դերը ու նշելով, որ լրագրողները շատ ճիշտ հարցեր են բարձրացնում՝ շնորհակալություն հայտնելով դրա համար:

Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, ապա Սարգսյանն ասաց, որ շատ բաց ու պրոֆեսիոնալ հանդիպում է եղել, և ինքն իր կողմից բավարարված է զգում՝ հավելելով, որ հանդիպումը վերջինը չէ և լինելու են նոր հանդիպումներ:

ՀՀԿ-ի հնարավոր թեկնածուն ասաց, որ տեղյակ է ԵԼՔ-ի որոշման մասին՝ կապված իր թեկնածությանը դեմ քվեարկելու մասին՝ նշելով, որ հարգում է կուսակցության որոշումը: Եվ եթե ԵԼՔ-ը նման դիրքշորում ունի, դա չի նշանակում, որ ինքը չի աշխատելու այդ ուժի հետ, եթե լինի նախագահ:

Սարգսյանը նաև նշեց, որ նորից հանդիպելու է լրագրողների հետ, ովքեր լինելու են իր լավագույն բարեկամները:

Խոսելով իր քաղաքացիության հետ կապված հարցերի մասին՝ ՀՀԿ-ի հնարավոր թեկնածուն ասաց, որ ինքը եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի:

Սարգսյանն ասաց, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ստացել է  2002 թվականին, իսկ 2011-ին հրաժարվել է:

Նախագահի հնարավոր թեկնածուն հավելեց, որ տասնյակ ընկերություններոի խորհրդի անդամ է եղել և կա: Այդ ընկերություններում ինչ-որ տեղ նշված է, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացի է, ինչ-որ տեղ՝ ՀՀ-ի: Սակայն, որտեղ էլ որ գնացել է, իրեն ընդունել են որպես Արմեն Սարգսյանի, այլ ոչ թե որպես Մեծ Բրիտանիայի քաղաքացու:

Ինչ վերաբերում  դրան, թե ինչու է ցանկացել Մեծ Բրիտանիայի քաղաքացի դառնալ և ինչու է ավելի ուշ հրաժարվել քաղաքացիությունից, Սարգսյանն ասաց, որ քաղաքացիությունն իրեն պետք է եղել տարբեր երկրներ լինելու համար՝ կապված իր գործունեության հետ, իսկ հրաժարվել է, քանի որ դրա կարիքն այլևս չի եղել:

 

Նույն շարքից