Հասարակություն 

Մոսկվայում ձերբակալված հայազգի միլիարդատերը պատրաստ է անուններ տալ մեղմ պատիժի դիմաց

analitik.am

Ինչպես հայտնում է Լայֆը, Վնեշէկոնոմբանկի վարկային միջոցները յուրացնելու մեջ մեղադրվող Մոսկվայում ձերբակալված հայազգի միլիարդատեր Օլեգ Մկրտչյանը պատրաստ է հայտնել այն մարդկանց անունները, որոնք օգնել են իրեն: Դա նա պատրաստ է անել ավելի մեղմ պատիժ ստանալու դիմաց:

Նշվում է, որ Մկրտչյանը պատրաստ է հայտնել բոլորի անունները, ովքեր օգնել են իրեն 2009 թվականին գողանալ բանկի վարկային միջոցները և դրանք հանել երկրի սահմաններից դուրս:

Լրատվամիջոցի տեղեկություններով, հայազգի գործարարը պատրաստ է հրապարակել է ռուսաստանցի չինովնիկների և վերոնշյալ բանկի աշխատակիցների անունները:

Ավելի ՎԱՂ Մոսկվայի դատարանը 2-ամսյա կալանք էր սահմանել Մկրտչյանի համար՝ որպես խափանման միջոց:

Հավելենք, որ քննության տեղեկություններով, գործարարը յուրացրել է ավելի քան 100 միլիոն դոլար վարկային միջոց:

 

Նույն շարքից