Սպորտ 

Այնպես, ինչպես ուղիղ 5 տարի առաջ

analitik.am

Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ երկրորդ խաղում 0:2 հաշվով պարտության մատնեց «Վալենսիային» և երկու հանդիպումների հաշիվը հասցնելով 3:0-ի, իրավունք ստացավ մասնակցելու գավաթի եզրափակիչին:

Փետրվարի 8-ին տեղի ունեցած հանդիպման գոլերից մեկի հեղինակն էլ դարձավ կատալոնացիների նորեկ Ֆիլիպե Կոուտինիոն: Բրազիլացին իր առաջին գոլը «Բարսելոնայում» հեղինակեց Լուիս Սուարեսի փոխանցումից հետո:

Հետաքրքիր է, որ «Լիվերպուլում» ևս Կոուտինիոն իր առաջին գոլը հեղինակել էր Սուարեսի փոխանցումից հետո: Դա տեղի է ունեցել 5 տարի առաջ:

Նույն շարքից