Քաղաքականություն 

Մարտին Շուլցը հրաժարվել է գլխավոր Գերմանիայի ԱԳ նախարարությունը

analitik.am

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցը հրաժարվել է դառնալ երկրի Արտաքին գործերի նախարար: Նա նշել է, որ իր որոշմամբ հրաժարվում է մաս կազմել դաշնային կառավարությանը և հույս է հայտնում, որ դրանով կուսակցության ներսում բանավեճերը կավարտվեն:

Ավելի վաղ՝ փետրվարի 7-ին, գերմանական ԶԼՄ-ները գրել էին, որ կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած ՔԴՄ/ՔՍՄ միությունը և Սոցիալ-դեմոկրատները համաձայնության են եկել կառավարության կազմի մասով: Հենց այն ժամանակ էլ հայտարարվեց, որ Շուլցը դառնալու է Գերմանիայի արտգործնախարար:

Սակայն գերմանական ԶԼՄ-ների տեղեկություններով, Շուլցը հրաժարվել է գլխավոր ԱԳՆ-ն, քանի որ բազմիցս հայտարարել է, որ չի աշխատելու Մերկելի գլխավորությամբ:

 

Նույն շարքից